Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մի շարք ապրանքների գներ միջինը կնվազեն 3 տոկոսով

Մի շարք ապրանքների գներ միջինը կնվազեն 3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց արձանագրությունը, ըստ որի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար արտոնյալ սակագները շարունակելու են գործել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 2020 թվականի հունվարին որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանին տրված արտոնության ժամկետն ավարտվում էր:

Պայմանավորվածությունների արդյունքում այդ ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվար։ «Սա վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը, ըստ էության, միջինը երեք տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից։ Խոսքը, մասնավորապես, կվերաբերի հետևյալ ապրանքներին. միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ, թանկարժեք քարեր, մշակված կաշի և այլն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխվարչապետը։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ վերջին երկու ամսում տեղի է ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի երեք նիստ, դրանց արդյունքում որոշումներ են կայացվել, որոնք երեկ մտան ուժի մեջ։ «Եվ այդ որոշումների համաձայն՝ ԵԱՏՄ բոլոր երկրների համար երրորդ երկրներից ներմուծված գյուղամթերքի նկատմամբ ժամանակավորապես կիրառվելու է զրոյական մաքսատուրք։ Դա վերաբերում է նաև բրնձին, մի շարք այլ պարենային ապրանքների»,- ասաց փոխվարչապետը։

2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]