Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու առաջարկին ռուսական կողմը դեռ չի պատասխանել

Գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու առաջարկին ռուսական կողմը 
դեռ չի պատասխանել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական կողմը դեռ չի պատասխանել սահմանին գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։ «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 9­ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Դեռ պատասխան չկա։ Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,– ասաց Գրիգորյանը։

Մարտի 31–ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]