Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պոլսո պատրիարքն ու Թուրքիայի նախագահը զրույց են ունեցել

Պոլսո պատրիարքն ու Թուրքիայի նախագահը զրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է պատրիարքարանի մամլո դիվանը, ապրիլի 8-ին տեղի ունեցած զրույցի ընթացքում Էրդողանը հետաքրքրվել է Մաշալյանի, հայ համայնքի, հոգևոր դասի և վարչական մարմինների որպիսությամբ։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իր նախաձեռնած դրամահավաք-արշավում Մաշալյանի ներդրման համար։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացրել է իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը և, ինչպես պատրիարքարանն է փոխանցում, Հայաստանին դեղորայքով օժանդակելու պատրաստակամություն է հայտնել։ Նա պատրիարքին այս շրջանում առողջություն է մաղթել, հավելելով, որ առաջնորդների համար ներկայում մեծ հնարավորություն է ստեղծված համացանցից օգտվելու։ Էրդողանը հետաքրքրվել է նաև հայ համայնքի կարիքներից։ Պատրիարք Հայրը փոխանցել է իր աղոթքները և Թուրքիայի նախագահին մաղթել առողջություն, խաղաղություն։

ՀՀ քաղաքացիների հայրենիք տեղափոխվելը դյուրացնելու ակնարկը վերաբերում է այն հանգամանքին, որ ապրիլի 8-ին Ստամբուլից 4 ավտոբուսով Հայաստանի Հանրապետություն է վերադառնում ՀՀ 100 քաղաքացի։ Ավտոբուսների վարձակալումն ապահովել է Հայաստանի կառավարությունը, սակայն հայ-թուրքական սահմանի փակ լինելով պայմանավորված, ավտոբուսները Հայաստան պետք է ժամանեն Վրաստանի տարածքով, ինչի համար անհրաժեշտ է եղել ստանալ Թուրքիայի և Վրաստանի իշխանությունների թույլտվությունը։ Պատրիարքի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես դյուրացում ակնարկում է իր կողմից տված այդ թույլտվությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]