Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առավելագույնս պետք է խրախուսենք օրինապահ գործելակերպ որդեգրած տնտեսավարողներին. վարչապետ

Առավելագույնս պետք է խրախուսենք օրինապահ գործելակերպ որդեգրած 
տնտեսավարողներին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակաճգնաժամային ծրագրերին և նշեց, որ այդ միջոցառումներն ունեն օպերատիվ բնույթ:

Վարչապետի խոսքով՝ որոշումների մեջ կա մի կարևոր առանձնահատկություն՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ որոշումներն ունենան ռազմավարական կոմպոնենտ, որը կապ ունի մինչև այժմ վարած քաղաքականության և ապագային միտված քաղաքական պատկերացումների հետ:

Խոսելով հակաճգնաժամային 10-րդ միջոցառման մասին, վարչապետն ասաց. «Այս որոշումը նույնպես այն դեպքերից է, երբ կա այդպիսի ռազմավարական մոտեցում ու հիմքում դրված է միկրոձեռնարկությունների գրանցած շրջանառությունը: Այսինքն, միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը հսկիչ դրամարկղային կտրոնների միջոցով, նրանք ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա: Ինչո՞ւ եմ ասում՝ այս ծրագրով, քանի որ սա տնտեսական աջակցության ծրագիր է և, ըստ էության, այս ծրագրով այդ մարդիկ տնտեսական գործունեություն չեն ծավալել և պետք է նայենք, թե նրանց ինչպիսի աջակցության փաթեթներ կարող ենք առաջարկել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ բոլոր միջոցառումների մեջ հաշվի են առնում սոցիալական, տնտեսական, ռազմավարական կոմպոնենտը:
Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն այս շրջանում առավելագույնս պետք է խրախուսի տնտեսավարող այն սուբյեկտներին, որոնք նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով և գործելակերպով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am