1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոլդովայի մեծ թվով քաղաքացիներ վերադառնում են իրենց երկիր. Deutsche Welle

 Մոլդովայի մեծ թվով քաղաքացիներ վերադառնում են իրենց երկիր. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան ընդունում է արտերկրում աշխատող և վերադառնալու որոշում կայացրած իր մեծ թվով քաղաքացիների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ոստիկանության տվյալների համաձայն, մարտի 9-ից, երբ երկրում գրանցվեց կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը, մինչև մարտի վերջը երկիր են վերադարձել 101 հազարից ավելի Մոլդովայի քաղաքացիներ:

Ներկայում օրական վերադառնում է 2 հազար քաղաքացի: Մարդկանց օգնում են վերադառնալ Մոլդովայի դիվանագիտական ներկայացուցչություները, որոնք կազմակերպում են չարտերային չվերթներ հայրենակիցների համար:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]