1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊՆ «Հենակետ» ՓԲԸ-ն լուծարվում է

ՊՆ «Հենակետ» ՓԲԸ-ն լուծարվում է

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Երևանի Շոպրոնի փ., 21 հասցեում գտնվող «Հենակետ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը գտնվում է Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, լուծարվելու է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, «Հենակետ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականի ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ՝ 127726935 դրամ կանոնադրական կապիտալով, որի 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:

2019 թվականին իրականացված աուդիտի ժամանակահատվածում ընկերության փաստացի իրականացրած գործունեության հիմնական տեսակներն են՝ պոլիգրաֆիականև պատճենահանման գործունեություն, առևտրական միջնորդական գործունեություն:

Ընկերությունը բյուջեի և աշխատավարձի գծով պարտավորություններ չունի:

Ընկերությունը ստեղծման օրվանից ՀՀ ՊՆ պատվերով կատարել է նախարարության և զինված ուժերի կարիքների համար նախատեսված մատյանների, բլանկների, մեթոդական ուղեցույցների, մասնագիտական գրքերի, կանոնագրքերի տպագրական աշխատանքներ, սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումից հետո ընկերության ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել են, քանի որ ՀՀ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ պոլիգրաֆիական և հրատարակչական ծառայությունների ձեռք բերումն իրականացվում է հիշյալ օրենքի կարգավորումների շրջանակում: Միաժամանակ, ընկերության ունեցած տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում արդի տեխնոլոգիական պահանջներին, սարքավորումները հնամաշ են և չեն կարող ապահովել տարեկան 70-100 միլիոն դրամի չափով պատվերներ, որպեսզի ապահովվի ընկերության բնականոն գործունեությունը և հնարավոր լինի մարելու նաև ՊՆ կողմից ընկերությանը փոխանցված 108.675.352.86 փոխառության գումարից 81.955.352 դրամ գումարի մնացորդը, կպահանջվեն զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է:

Հաշվի առնելով, որ ընկերության ֆինանսական ցուցանիշները կայուն չեն, գնալով ունեն նվազման միտում, որի հետևանքով կարող են առաջ գալ ֆինանսական պարտավորություններ, չի մարվում ՊՆ նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունը, «Հենակետ» ՓԲ ընկերությունը լուծարելու նախաձեռնությունը պայմանավորված է նշված հանգամանքներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]