Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ աջակցություն կստանա 3750 շահառու հղի կին

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ աջակցություն 
կստանա 3750 շահառու հղի կին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 3750 հղի կանայք ապրիլի 10-ից կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Ապրիլի 10-ից կսկսի 7-րդ ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում է այն հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում կամ անձամբ իրենք չէին աշխատում, կամ էլ միայնակ են։ Ընդհանուր առմամբ մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, որոնք մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի հետ, որպեսզի հասկանանք, թե նրանցից ովքեր են այս ծրագրի շահառուներ։ Խոշոր ծրագրերի շահառուների ցանկն անընդհատ լրացվում է»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ արդեն իսկ նույնականացված շուրջ 3750 հղի կանայք ապրիլի 10-ին կկարողանան ստանալ իր միանվագ աջակցությունը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։ 

 Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am