Բանկերը 290 հազար քաղաքացու վարկային արձակուրդ են տվել
12:12, 9 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերը ճգնաժամային այս ժամանակահատվածում շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են 9,3 միլիարդ դրամի վարկային արձակուրդ։
Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վարկային արձակուրդ է տրվել նաև 5 300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։
«Կան բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց կառավարության կողմից որևէ վարչական ներգործության: Ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում