1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարետատանը կքննարկենք, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն. վարչապետ

Պարետատանը կքննարկենք, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի 
գործեն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետ կապված զգուշավոր լավատեսոությունը շարունակվում է պահպանվել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում սպասվում է բուժվածների և մեկուսացումից դուրս եկած անձանց թվի աճ։

«Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։ Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է, որ մենք վաղվանից արդեն պիտի ստեղծենք օրը 1000 թեստի անցկացման հնարավորություն։ Այսօր արդեն խորհրդակցություն ենք ունեցել, և նախարարը պարզաբանել է, որ առաջին փուլում հնարավոր է՝ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի։ Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, ուղղակի մարդկանց հրավիրել և թեստավորել՝ դա կլինի ժամանակի ու ռեսուրսի անիմաստ կորուստ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին, գուցե նաև այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորեն ու պատկերացում կկազմեն ընթացիկ իրավիճակի մասին։

«Եվս մեկ ճշտում եմ ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ։ Տեղեկացնեմ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում մենք այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք ու ստեղծել թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով թարմացվում են տվյալները»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ճգշրտումների ընթացքում հայտնաբերել է 12 անճշտություն։

«Ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք, առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք։ Այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են, որովհետև դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխվելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու և դեռևս որեւէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ։ Սա, իհարկե, մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով, եթե այսպիսի անճշտություններ լինեն՝ մենք ժամանակ առ ժամանակ կուղղենք»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]