Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բելառուսում սահմանվել են ինքնամեկուսացման պահանջները. ՌԻԱ Նովոստի

Բելառուսում սահմանվել են ինքնամեկուսացման պահանջները. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Հրապարակված փաստաթղթի համաձայն, ինքնամեկուսացում նախատեսված է այն քաղաքացիների ու օտարերկրացիների համար, որոնք վարակակիր կամ վարակակրի կոնտակտավոր են: Առաջին մակարդակի կոնտակտավորները պետք է պարտադիր լինեն 14 օրյա ինքնամեկուսացման մեջ: Երկրորդ մակարդակի կոնտակտավորները, եթե ունեն հազ, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում, ապա ինքնամեկուսացման մեջ կլինեն ըստ բժիշկների ցուցումների:

Ինքնամեկուսացման ժամկետները կարող են երկարաձգվել բժիշկների որոշմամբ:

Բելառուսում կորոնավիրուսի 1000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 13 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]