Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության 
ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

«Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները,խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործելեն (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել)գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել,

-«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը,

-առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել են ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով»,- ասված է ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]