Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում ռոբոտ-բուժքույրերը շուտով կծառայեն կորոնավիրուսով վարակված անձանց

Հնդկաստանում ռոբոտ-բուժքույրերը շուտով կծառայեն կորոնավիրուսով վարակված 
անձանց

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ փորձարկումների փուլում գտնվող ռոբոտ-բուժքրոջ նպատակը վարակակիրների հետ իրական բուժքույրերի շփումը նվազեցնելն է:

«Դոքաթ Աուրա» անվանումը կրող ռոբոտը կարող է դեղամիջոցներ տալ ու սննդամթերք մատուցել մեկուսացման մեջ պահվող հիվանդներին: Այն տեղաշարժվում է հատակին տեղադրված ֆոտոզգայուն գոտու օգնությամբ ու կարող է հիվանդների հետ հաղորդակցվել պարզ արտահայտություններով ու նախադասություններով:

«Dotworld Technologies»-ի պատասխանատուներն ասում են, թե այս ռոբոտը ծառայելու է կորոնավիրուսի թեթեւ տեսակով տառապող հիվանդներին:

Հնդկաստանը պատրաստվում է 45 օրերի ընթացքում արտադրել նման 100 ռոբոտ և շարունակել աշխատանքը ամսական հարյուրական ռոբոտների արտադրությամբ:

Ծրագրվում է արտադրության մեջ դնել նաեւ «Դոքաթ Քուրա» անվանումը կրող ռոբոտը, որի գործն է լինելու հասարակական վայրերի վարակազերծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]