1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարանտինի մեղմացում. Եվրոպական որոշ երկրների կողմից նախանշվող քայլերը

Կարանտինի մեղմացում. Եվրոպական որոշ երկրների կողմից նախանշվող քայլերը
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից: Թեպետ, Եվրոպայում վարակվածության ցուցանիշը բարձր է, սակայն որոշ երկրներում արդեն հնչում են հայտարարություններ կարանտինի պայմանները թուլացելու համար, ընդ որում, յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներով: Մասնավորապես, Դանիան նախատեսում է բացել դպրոցները: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն օրերս նշեց, որ նախատեսում են մանկապարտեզներն ու տարրական դասարանի դպրոցները բացել ապրիլի 15-ից: Նշվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ, դա խելամիտ և արդարացված որոշում է: Դանիան չի շտապում բացել ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոնները: Դրանք առայժմ կմնան փակ:
Ի տարբերություն Դանիայի, Ավստրիան հակված է փակ պահել կրթական հաստատությունները: Առայժմ կշարունակվեն հեռավար ուսուցման դասընթացները նվազագույնը մինչև մայիսի կեսերը: Միաժամանակ, իշխանությունները նախատեսում են ապրիլի14-ից թույլ տալ գործել փոքր խանութներին: Նախատեսված է նաև հնարավորություն տալ գործել մասնագիտացված առևտրային արտադրություններին, որոնք վաճառում են շինարարական ապրանքներ: Մնացած խանութները, վարսավիրանոցները, ամենայն հավանականությամբ կբացվեն մայիսին 1-ից: Հյուրանոցները, ռեստորանները փակ կմնան մինչև մայիսի կեսերը, բոլոր զանգվածային միջոցառումները հետաձգվել են մինչև հունիսի վերջ:
Չեխիան, որը ԵՄ-ի՝ սահմանափակումներ մտցնող առաջին երկրներից էր, թուլ է տվել ապրիլի 7-ից դրսում զբաղվել անհատական սպորտաձևով: Հաջորդիվ՝ որոշ խանութների բացումն է: Այն խանութների, որտեղ վաճառվում են տան համար նախատեսված իրեր, ձեռքի աշխատանքներ, հեծանիվներ: Որոշ խանութներ էլ կբացվեն Զատկից հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Դոյչե Վելե»-ն հաղորդում է, որ կարանտինի սահմանափակումները մեղմելու նախագծի ուղղությամբ աշխատում է նաև Գերմանիան: Այստեղ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումն այդքան խիստ չէ, ինչպես Ավստրիայում, սակայն խիստ է Դանիայի համեմատ։ Բնակիչներին Գերմանիայում չի արգելվում տնից դուրս գալ, բայց ոչ երկու հոգուց ավելի խմբով, եթե ընտանիքի անդամներ չեն: Ըստ մշակվող նախագծի՝ կրթական հաստատությունների բացումը կլինի ըստ տարածքների: Այսինքն՝ որոշումները կընդունվեն տեղական մակարդակով՝ կախված իրավիճակից: Հաջորդ փուլում նախանշվում է խանութների, այնուհետև ռեստորանների բացումը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]