Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ղեւոնդ Ալիշան-200

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ղեւոնդ Ալիշան-200

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վաղ առավոտից նա ոտքի վրա է եւ երերալով եկեղեցի է գնում՝ մրմնջալով Շնորհալու «Զարթիքը» եւ ուշ գիշերին անկողին է մտնում՝ մրմնջալով իր այրված սրտի զեղմունքը.

«Ով դու ի վաղուց մոռացված հայրենիք,

Ով դու իմ սրտիս անմոռաց տեղիք...»:

Նա Վենետիկի բնակիչ չէ, այլ Ս. Ղազարի, ուր ապրում է իր երեւակայական հայրենիքում, իր կարմրիկ Ավարայրում, ուր, ավա՜ղ, դարերը անընդհատ թարմացնում են արյունը, իր Տղմուտի ափերում, որ հազար հինգ հարյուր տարի է՝ էլ վճիտ չի հոսում։ Նա ապրում է իր զարմանալի խոհերով, որոնք թանձրանում, ծնունդ են տալիս «Այրարատին», «Սիսուանին», «Շիրակին», ուր ավերակների ծուխն ավելի է, քան ջրաշատ Հայաստանի աղբյուրների ջրերը։ Կարդալով Ավետիս Ահարոնյանի` Ղեւոնդ Ալիշանի մասին արված այս հիշատակությունը, մտովի հայտնվում ես ալիշանական աշխարհում, մտապատկերում տեսնում մեծանուն հայագետին` երկարավուն սպիտակ մորուսով, լայն խորհրդավոր ճակատով, խոշոր իմաստուն աչքերով:  Ղեւոնդ Ալիշանը Մխիթար Սեբաստացու աստվածապարգեւ լուսավորչական առաքելության հանճարեղ շարունակողն էր: Նա պատմաբան-հայագետ էր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասեր, բանագետ-աստվածաբան, աշխարհագրագետ: 1849 թվականից մինչեւ 1851 թ. Մխիթարյան միաբանության կարեւորագույն պարբերականի՝ «Բազմավէպի» գլխավոր խմբագիրն էր: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]