Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այսօր՝ ապրիլի 9-ին

Այսօր՝ ապրիլի 9-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 193 թ. այս օրը Սեպտիմիուս Սևերուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվեց Հռոմական կայսրության կայսր։

*           491 թ. այս օրը մահացել է Զենոնը՝ բյուզանդական կայսր 474-475 թթ. և 476-491 թթ. (ծնվ.՝ 425 թ.)։

*           1867 թ. այս օրը ծնվել է Շառլ Բոդլերը՝ ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան:

*           1991 թ. այս օրը Վրաստանն անկախացավ Սովետական Միությունից:

*           1960 թ. այս օրը ծնվել է Մանվել Եղիազարյանը՝ հայ ազատամարտիկ, քաղաքական գործիչ:

 

Գիտե՞ք, որ...

*           Աշխարհի ամենամեծ ու հզոր ատոմակայանը գտնվում է Չինաստանում, ունի 2.5 կմ երկարություն, 182 մ բարձրություն և հավասարազոր է 18 ատոմակայանի հզորության:

*           Աշխարհի ամենամեծ քարանձավը Սոն Դունգն է, ունի 9114 մ երկարություն, 152 մ խորություն և հայտնաբերվել է  1991 թ.` Վիետնամում:

*           Առաջին հայ տիեզերագնացը ամերիկահայ Ջեյմս Բաղյանն է: Նա թռիչք է կատարել 1989 թ. մարտի 13-18-ը՝ որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ:

*           ԱՄՆ-ում հավաքված ամբողջ հարկերի 54 տոկոսը ուղղվում է բանակի ֆինանսավորմանը:

*           Ամենամեծ ճանապարհային խցանումը տևել է 10 օր, մեքենաները շարժվել են 0.6 մղոն/օր արագությամբ:

*           Ամենամեծ տարածք ունեցող քաղաքը  Սիդնեյն է ` 121446 ք/կմ:

*           Իր երկրի սահմաններից դուրս ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը համարվում է Մալթան:

*           Աշխարհի ամենափոքր քաղաքը խորվաթական Խումն է: Նրա բնակչությունը տատանվում է 17-25 մարդկանց միջև:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]