Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բանականության սահմանից այն կողմ

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բանականության սահմանից այն կողմ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Որքան էլ համեստ թվա Սիամանթոյի անձը եւ համեստ՝ նրա պահանջը կյանքից, իր ստեղծագործությունների ահռելի բառապաշարը եւ քաղաքական ու հասարակական ակտիվությունը վկայում են իրերին սթափ նայելու ու գնահատելու նրա կարողության մասին, այն, որ երբեք հանգիստ չնստեց տեղը ու չսպասեց հարցերի ինքնահոս լուծմանը, այլ, անդադրում՝ տեղից տեղ մեկնելով, ուսումնասիրում ու զգուշացնում էր, պայքարի կոչում արյան դժոխային նախճիրներում թաթախված թրքական սադիզմի ու վանդալիզմի դեմ, որի անպաշտպան զոհն էլ, ի վերջո, ինքը դարձավ...

Կա՞, արդյոք, մի քավարան, որ պիտի սրբի մեղքը դաժան ու անպատմելի եղեռնագործության, որ գլխատեց սերը դեռեւս իր սաղմի մեջ ու արգելեց ծլարձակել, ինչպես որ բնությունն էր կամեցել, կամ կա՞ այնպիսի գետ, որ ի զորու լինի լվանալ այն արյունը, որ մինչ օրս՝ լերդացած, պատմության դժնդակ էջերի վրա, հրաժարվում է փակել այդ մութ էջերի թափանցիկ վարագույրը, քանզի այնտեղից նայում են անմեղ ու կյանքի սիրով լեցուն աչքեր...»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ