Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար

ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով 
բեռնված բեռնատար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել «ԶԻԼ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել Ա. Մարտիրոսյանի վարած «Զիլ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։

Բեռնատար ավտոմեքենան ի պահ է հանձնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնին։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անձամբ շրջայց է կատարել Բջնի համայնքի վարչական տարածքում, որտեղ հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ, որտեղից բեռնվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ կրային թերթաքար։ Տվյալ տարածքում կային նաև այլ տեղամասեր։ Նախապատրաստվում են նյութեր՝ իրավապահ մարմիններին փոխանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ