Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի Նախագահն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն

Արցախի Նախագահն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին 
նվիրված խորհրդակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուշադրության հատուկ կենտրոնում էր Արցախում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Նախագահն ընդգծել է, որ չնայած իրականացված միջոցառումներին, Արցախում այնուամենայնիվ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել իրականացվող աշխատանքների մեջ՝ նպատակ ունենալով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել վարակի տարածման հնարավորությունները:

Կատարվող աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, շահագրգիռ կառույցների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ եւ կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների եւ ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել եւ շտկել առկա բացերն ու թերացումները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակը պահանջում է պատասխանատվության բարձր աստիճան եւ աշխատանքների համակարգված իրականացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]