Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովվել են ժամանակավոր կացարանով. դեսպանություն

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովվել են ժամանակավոր 
կացարանով. դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում անօթևան մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապահովվել են ժամանակավոր կացարանով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։

Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]