Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորանք է հղել Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորանք է հղել Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի 
ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորանք է հղել Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքում նշված է. «Ապրիլի 8-ը Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրն է: Այդ առիթով շնորհավորում եմ մեծ հայորդու հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Ասում են՝ պատերազմը լավագույններին է տանում: Յուրիի դեպքում էլ է այդպես. նա հրաշալի զինվոր էր, ուժեղ հրամանատար, վստահելի և անձնուրաց ընկեր, օրինակելի զավակ ու հայր:

Յուրա Պողոսյանը բանիմաց ու տաղանդավոր մարդ էր, կարող էր իր տեղը գտնել ցանկացած ասպարեզում, սակայն իրեն նվիրեց հայրենիքի ազատագրման պայքարին և իր գիտելիքն ու հմտությունները ծառայեցրեց հենց այդ գաղափարին: Թեև երեք մանկահասակ երեխա ուներ, բայց խիզախաբար նետվում էր կռվի ամենաթեժ կետեր, որովհետև գիտեր՝ պատասխանատու է իր և մյուսների զավակների խաղաղ ու անվտանգ ապագայի համար, որը չէր լինի առանց կռվի հաղթական ավարտի: 

Հայաստանի ազգային հերոսը մասնակցել է Արցախի ինքապաշտպանության ուժերի գրեթե բոլոր մարտերին, իր ձեռքերով զենքեր է պատրաստել, եղել է թե´ զինվոր ու հրամանատար, թե´ հետախույզ ու սակրավոր: Ցավոք, հերոսն ընկավ մարտում՝ այդպես էլ չվայելելով իր երազած խաղաղությունը, բայց հասցրեց տեսնել Շուշիի ազատագրումը, որն արդեն իսկ մեծ հաղթանակի սկիզբն էր:

Փառք քեզ, հերո´ս, դու հավերժ թողել ես քո անունը մեր պատմության և հիշողության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]