Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան

Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ 
ինքնամեկուսացվածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխան օրենքի ընդունումից հետո քանի հոգի է մեկուսացվել այդ գործիքի կիրառման արդյունքում:

«Համակարգը սկսել է գործել երեկ: Եվ դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք անձինք, որոնք կինքնամեկուսանան», -ասաց Բադալյանը:

Նա հիշեցրեց, որ տվյալները համաձայն օրենքի և կառավարության որոշման՝ ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ ընդունված համապատասխան կարգով:

ՀՀ Ազգային ժողովը մարտի 31-իւ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել հեռախոսազանգերը։ Այսինքն կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու համար օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Այն գործելու է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]