Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ի՞նչ հսկողություն է իրականացվում ինքնամեկուսացված անձանց նկատմամբ Հայաստանում

Ի՞նչ հսկողություն է իրականացվում ինքնամեկուսացված անձանց նկատմամբ 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնամեկուսացման ցուցում ստացած անձինք պարբերաբար ստանում են կարճ հաղորդագրություններ, անցնում հղումով, պատասխանում իրենց առողջական վիճակի մասին հացերին, ինքնալուսանկարվում․ համակարգն ավտոմատ ֆիքսում է ու ազդանշան ուղարկում, եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնեց պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ «Թվային գործիքները կորոնավիրուսի դեմ պայքարում. վարակակրի շփման շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման հսկողությունը» թեմայով ասուլիսում:

«Ինքնամեկուսացված անձանց պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում, նրանք անցնում են այդ հաղորդագրությամբ ուղակված հղումով, պատասխանում առողջական վիճակի մասին հարցերի, այնուհետև ինքնալուսանկարվում են, որպեսզի հավաստիանանք, որ դա հենց ինքնամեկուսացված անձն է: Այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին: Այդ կարճ հաղորդագրությունները ուղարկվում են օրվա ընթացքում մի քանի անգամ»,-ասաց Բադալյանը:

Երբ ինքնամեկուսացված անձն առաջին անգամ անցնում է հղումով և լրացնում այն, ֆիքսվում է անձի գտնվելու վայրը: Հաջորդ անգամ, երբ հաղորդագրությունն ուղարկվում է և անձը տեղորոշվում է այլ վայրում, համակարգն ավտոմատ եղանակով ուղարկում է ծանուցում, որ անձը չի գտնվում ինքնամեկուսացման վայրում: Եվ եթե անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգն այդ հաղորդագրությունը փոխանցում է ՀՀ ոստիկանություն: Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում, համապատասխան ստորաբաժանում ուղարկում մեկուսացման հասցե՝ պարզելու՝ անձն իրո՞ք լքել է, թե՞ պարազապես տեխնիկական խնդիր է եղել: «Եթե պարզվում է, որ անձն իսկապես լքել է ինքնամեկուսացման վայրը, ապա ենթարկվում է վարչական տույժի: Եթե այդ երևույթը մի քանի անգամ է կրկնվում, քաղաքացիները տեղափոխվում են մեկուսացման վայր, ոչ թե մնում են ինքնամեկուսացման վայրում՝ տանը»,-ասաց նա:

Հղումով անցած  և առողջական վիճակի մասին հարցերի պատասխանած քաղաքացիների առողջական վիճակի մասին ինֆորմացիան հավաքվում է: Եթե որևէ մեկի մոտ ախտանշաններ, կասկածներ են լինում, ապա նրա տվյալները փոխանցվում են պարետատանը գործող մեկ այլ ստորաբաժանման, որոնք Առողջապահության նախարարության աշատակիցներն են: Նրանք զանգում են այդ անձին, հարցազրույցի միջոցով պարզում, թե արդյոք իսկապես այդ ախտանշանները կան, թե մարդը պարզապես փորձել է բոլոր ախտանիշների մասին ցույց տալ: Եթե ի հայտ է գալիս, որ իրոք անձի մոտ առկա են ախտանիշներ, տվյալը փոխանցվում է նախարարություն՝ թեստավորում անելու համար:

Եթե անձը չունի սմարթֆոն, ապա առողջական վիճակի մասին տվյալները հավաքվում են մեխանիկական եղանակով, այսինքն թելադրում, լրացվում են:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու համար օգտագործվում են հիմնականում բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Եթե պարզվում է, որ անձը ֆիզիկապես որևէ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ, նա մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում է:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]