Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով պայմանավորված Լիտվայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է

Կորոնավիրուսով պայմանավորված Լիտվայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված երկարացնում է կարանտինի ժամկետը մինչև ապրիլի 27-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Sputnik Литва»-ն:

Երկրում կարանտինի ռեժիմ սահմանվել էր մարտի 16-ին երկու շաբաթով, այնուհետև այն երկարացրեցին մինչև ապրիլի 13-ը: Այժմ կարանտինի ռեժիմը ևս երկարացվում է երկու շաբաթով:

Կառավարությունը նշել է, որ Զատկի տոնի օրերին՝ ապրիլի 10-ից ժամը 20:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 20:00-ն, քաղաքների, շրջանների մուտքերը կսահմանափակվեն: Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ եթե առաջիկա տոնական հանգստյան օրերից հետո կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թվի ավելացում չլինի, ապա կառավարությունը կմեղմացնի կարանտինի պայմանները և թույլ կտա փոքր բիզնեսին աշխատել անվտանգության համապատասխան պահանջները կատարելուց հետո:

Լիտվայում կորոնավիրուսի վարակվածության 912 դեպք է գրանցվել, 8 մարդ ապաքինվել է, 15-ը՝ մահացել:  

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]