Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի Ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի մասնաճյուղի շենքերը, Գավառի կենտրոնական հրապարակը, Դիլիջանի մշակույթի պալատը, Վաղարշապատի ծննդատունը, մարզային 16 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:

«»

Ախտահանման աշխատանքներ են իրականացվել նաև Վանաձորի, Գորիսի և Կապանի շուկաներում, Գյումրիի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարներում և 50 խանութներում, Մասիսի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, 16 բազմաբնակարան բնակելի շենքերում, 55 բանկային և վարկային կազմակերպություններում:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]