Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Բասկետբոլի Եվրոպայի բոլոր տարիքային առաջնություններ չեղարկվել են

Բասկետբոլի Եվրոպայի բոլոր տարիքային առաջնություններ չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է կայացավել չեղարկել Եվրոպայի առաջնություննեը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա: Հաշվի առնելով համաճարակի հետևանքով ողջ Եվրոպայում տիրող իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը՝ ՖԻԲԱ-ի խորհուրդը որոշել է չեղյալ համարել այս ամռանը կայանալիք ՖԻԲԱ Եվրոպայի բոլոր տարիքային առաջնությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում էր մասնակցել 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը,իսկ կանանց Հայաստանի Մ18 և Մ16 հավաքականները, ինչպես նաև տղամարդկանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ