Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իսպանիան հույս է հայտնել ապրիլի 26-ից հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի. ՌԻԱ Նովոստի

Իսպանիան հույս է հայտնել ապրիլի 26-ից հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի. 
ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն:

«Ապրիլի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենա սկսել վերադառնալ բնականոն կյանքի»,- հավաստիացրել է նախարարը: Երկրի խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է կրկին երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր մարտի 14-ին: Այս անգամ նախատեսվում է երկարաձգել մինչև ապրիլի 26-ը:

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ ապրիլի 26-ից հետո ևս արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն նշել էր, որ բնակիչների ու իրավաբանական անձանց տնտեական գործունեության որոշ սահամանփակումներ հետզհետե կմեղմվեն:

Վարչապետը նշել էր, որ ապրիլի 26-ից քաղաքացիները կարող են վերադառնալ փողոցներ, հրապարակներ, թեպետ դեռ կլինեն կոնկրետ ցուցումներ:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակված դեպքերի թիվը 146 հազար 690 է, մահացությունը՝ 14 հազար 555 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]