1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւանա լճի մակարդակը վերջին շաբաթում բարձրացել է 1 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը վերջին շաբաթում բարձրացել է 1 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, եթե ապրիլի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում էր 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա, ապա ապրիլի 8­-ի դրությամբ այդ նիշն արդեն բարձր է 1 սանտիմետրով: Նախորդ տարվա ապրիլի 8­-ին եւս Սեւանը գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր նիշի վրա, ինչը 1 սանտիմետրով նվազ է այս տարվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 36 միլիոն 296 հազար խորանարդ մետր ջուր: Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսթության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով՝ վերջին օրերի տեղումները շատ կարեւոր էին ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ Սեւանի ջրային պաշարների ավելացման տեսանկյունից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]