Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ․ Փաշինյան

 Հայաստանում 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում շուրջ 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,- նշել է Փաշինյանը:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն։ Մտցվել է խիստ սահմանափակումների ռեժիմ՝ ինչպես գործունեության տարբեր տեսակների, այնպես էլ ազատ տեղաշարժի նկատմամբ։ Այդ պայմաններում բանկերն ու ֆինանսական տարբեր կազմակերպություններ հայտարարեցին վարկային արձակուրդ տրամադրելու մասին՝ մեկ կամ երկու ամսով։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]