1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված դանակահարությունը

Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտել են տղամարդու ինքնությունը, կազմել են համապատասխան արձանագրություններ:

«Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի կացարաններից մեկում, օղի խմելու առաջարկի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն հասցեում բնակվող 56-ամյա մի տղամարդ:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:
Դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]