Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք վերականգնվել և պատրաստ է շահագործման

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք վերականգնվել և պատրաստ է 
շահագործման

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի  արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նախ նշեց, որ իրենց կոչից հետո իսկապես շատ լավ արձագանքներ են եղել, 280-ից ավելի նամակներ են ստացվել էլեկտրոնային հասցեին: «Դրանք արդեն իսկ ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին օրերի ընթացքում, և կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, ամեն օր զանգեր ու նամակներ ենք ստանում կամ որևէ մեկի տանը, կամ որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական ասոցիացիային՝ ինժեներական քաղաքին: Նրանք դա վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը:

Նախարարությունը նաև տասնյակ նամակներ է ստացել ԱՄՆ-ի, Լիբանանի, Ռուսաստանի, Գերմանիայի մեր հայրենակիցներից: Նրանք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել հայաստանցի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվություն տալու համար:

Արշակյանը նաև շեշտեց, որ  այս օրերին տարբեր մարդկանց կողմից տասնյակ նյութեր են շրջանառվում թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ: Նա նկատեց՝ որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք մեծ մասամբ չեն լուծում դրված խնդիրները: «Սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տվիչներ, սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և գործում են ըստ դրա: Այսինքն՝ այդ սարքերը պետք է ունենան ամբողջական արձագանքման և չափման համակարգեր, որպեսզի ավելի չվատթարացնեն կամ հիվանդի կյանքին վտանգ չսպառնան: Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, միայն օդ չի մղում և արտամղում, դա ամբողջությամբ փոխարինում է շնչառական համակարգին և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի, ինդիկատոր միանա բժիշկներին»,-ասաց Արշակյանն ու կոչ արեց հարցին լուրջ վերաբերվել, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ:

Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հայտնել էր, որ թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]