Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պաշտպանները նոր գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով

Պաշտպանները նոր գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Քոչարյանի խափանման միջոցի 
հարցով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը չի կարող գտնվել կալանք տակ, քանի որ նա տարիքային խոցելի խմբում է։ Պաշտպանն ընդգծեց, որ դեռ մարտի 17-ից դատական նիստ չի եղել, և միջնորդությունը չի քննվել։

«Արդեն ձեռնարկում ենք տարբեր քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին ենք իրազեկում, նոր գանգատ է գնացել Եվրոպական դատարան և որոշակի տեղեկություն է անընդհատ ուղարկվում այդ կառույցին»,- ասաց Ալումյանը։

Բացի այդ, պաշտպանը ապրիլի 7-ին նամակ է ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ հիշեցնելով ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումն այն մասին, որ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ, այնինչ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ից միջնորդությունը չի քննարկվել։

Պաշտպանները նաև  անընդհատ կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ և պահանջում են հարցի հանգուցալուծում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]