Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները

Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Քաղաքից դուրս գալու սահմանափակումները հանվել են ապրիլի 8-ին տեղի ժամանակով 00:00-ին: Արդյունքում կվերագործարկվի տրանսպորտային համակարգը, որը կապում է Ուհանը մյուս շրջանների հետ:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուս են եկել քաղաքից սահմանափակումը հանելուց հետո: Մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումները հանելու առաջին իսկ ժամերին 65 հազար մարդ է դուրս եկել: Նրանք հիմնականում օգտվել են գնացքից և օդանավերից:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձավ վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։  Քաղաքն ամբողջությամբ մեկսուացված էր արտաքին աշխարհից: Միայն Ուհանում ավելի քանի 50 հազար վարակի հաստատման դեպք էր արձանագրվել: Գրեթե 2600 մարդ մահացել է: Վերջին օրերին քաղաքում վարակի որևէ նոր դեպք չի գրանցվել: Ուհանում կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]