Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

«Տոտենհեմ»-ը վերսկսել է մարզումները` խախտելով անգլիական օրենքը

«Տոտենհեմ»-ը վերսկսել է մարզումները` խախտելով անգլիական օրենքը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ»-ը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո վերսկսել է մարզումները` խախտելով կարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Guardian-ը: «Տոտենհեմ»-ը նորից մարզվում է, սակայն Անգլիայի կառավարությունը դեռևս թույլ չի տալիս թիմերին վերսկսել մարզումները: Ժոզե Մոուրինյոյի սաները առաջին մարզումն անցկացրել են առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել հունիս ամսին Պրեմիեր լիգան վերսկսելուն: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների

Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետոԱնգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ինկորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ