Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով 180 հազարից ավելի մարդ բժիշկների վերահսկողության ներքո է

Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով 180 հազարից ավելի մարդ բժիշկների 
վերահսկողության ներքո է

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է գտնվում 180 հազարից ավելի մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը:

Նշվում է, որ երկրում արդեն կատարվել է ավելի քան 910 հազար թեստավորում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ