Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կունենանք թոքերի օդափոխման սարքերի 
սեփական արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները: Արդյունաբերական ավտոմատացման ոլորտում նման սարքերի արտադրության ինչպիսի՞ ներուժ  ունենք: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ  հայաստանյան ինդուստրիալ ոլորտում կան  հզոր ընկերություններ, որոնք ունեն  բավարար հմտություններ նման սարքերի արտադրությանը զարկ տալու համար: Օրինակ՝ Գորիսում, ինչպես  նա նշեց, «Արմատ» լաբորատորիաների սաներն արդեն արհեստական շնչառության սարք են հավաքել եւ այժմ փորձարկում են այն:

«Արդյունաբերական ավտոմատիկայի ոլորտում հայկական ՏՏ ընկերությունները բավական մեծ պոտենցիալ ունեն եւ ոչնչով չեն զիջում համաշխարհային չափորոշիչներին: Նույնիսկ տեխնոլոգիական առումով  ունենք ամենաբարձր մակարդակը: Բժշկական ուղղվածության ընկերություններ կան, որոնք կկարողանան արհեստական օդափոխման սարքեր նախագծել ու արտադրել: Նրանց արտադրողականությունը, վստահ եմ, կծածկի ոչ միայն երկրի ներսում առկա պահանջարկը, այլ նաեւ պատվերներ կընդունի արտերկիր արտահանելու համար»,- նշեց Կարեն Վարդայանը»:

                  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]