1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համադրվում են սոցիալական և բնապահպանական ծրագրերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համադրվում են սոցիալական և 
բնապահպանական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխատատեղերի ստեղծումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության աճի հետ: Այն ապահովում է ընտանիքների կայուն և երկարաժամկետ եկամտի աղբյուրը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները  յուրաքանչյուր պետության  առաջնահերթություններից են: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցի լուծումը նույնպես կառավարության գործողությունների թիրախում է: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերն առանձնակի նշանակություն են ստանում, երբ ունենում են երկակի ազդեցություն՝ լուծելով տարբեր նշանակության առաջնային խնդիրներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության հետ, մշակել և հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտ, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ սոցիալական և բնապահպանական: Գերատեսչությունները նախաձեռնել են փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման մեջ: Մասնավորապես՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի  վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը համալրվել է ևս երեքով՝ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներով»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]