Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մաքսերի իջեցում, վարկերի տոկոսադրույքների զրոյացում…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մաքսերի իջեցում, վարկերի 
տոկոսադրույքների զրոյացում…

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի քան երեք ժամ տեւած ուղիղ եթերում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Թերեւս, հանրությանն առավել մտահոգող հարցերից մեկը պարենի թանկացումների հարցն է, որի մասին հաճախակի ենք լսում նաեւ մեր առօրյայում: Եվ դրա վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետը մի քանի պարզաբանում ներկայացրեց: Նախ, որ թանկացման որոշակի դրսեւորումներ կարող են կապված լինել արտարժութային տատանումների հետ, որի ռիսկերը կանխելու նպատակով ներկրող ընկերություններին արտոնյալ վարկեր են տրամադրվում: Երկրորդ միջոցառումը, որ իրականացվել է կառավարության կողմից, 600 անուն ապրանքի՝ արդեն բարձրացված մաքսատուրքերի՝ նախկին տարիֆներին վերադարձն է, որն իրականացվել է ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների շնորհիվ: Այդ ապրանքներից են՝ միսը, կարագը, բրինձը, արեւածաղկի ձեթը, հնդկաձավարը, մարգարինն ու բժշկական պարագաները: Կանխատեսվում է, որ այս միջոցառումը եւս որոշ չափով մեղմելու է գնաճը»:

               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ