Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպանության փորձ՝ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

Սպանության փորձ՝ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, որտեղ առերևույթ հանցագործություն կատարած անձը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, և իր կամքից անկախ հանգամանքերով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:

Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ և 3 հատ գնդակ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]