Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն մոնիտորինգ է անցկացրել գյուղատնտեսական արտադրության մի շարք շուկաներում

ՍԱՏՄ-ն մոնիտորինգ է անցկացրել գյուղատնտեսական արտադրության մի շարք 
շուկաներում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության որոշ մարզերում Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ դեպքերում՝ նաև ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են շրջայցեր՝ բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մարտի 27-ին և 28-ին մշտադիտարկումներ են իրականացվել Հայաստանում առկա գյուղատնտեսական արտադրության 18 շուկայում։ Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի աշխատում, իսկ գործող շուկաներում էլ՝ միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում։ Այցելուների քանակը ակնհայտ նվազել է։ Շրջայցերի ընթացքում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման անհամապատասխանության հայտնաբերման դեպքում տրվել են հանձնարարականներ, որոնք տեղում կատարվել են»,- նշեց Ավետիսյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]