1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանում կտրուկ կրճատվել են արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքերը. Ռեգնում

Վրաստանում կտրուկ կրճատվել են արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքերը. 
Ռեգնում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, իրավախախտներից 112-ը տուգանվել է պարետային ժամը չպահելու, 28-ը՝ մեկ տեղում 3-ից ավելի անձանցով հավաքվելու, և 27-ը՝ տրանսպորտով ուղևորներ տեղափոխելու համար:

Նշվում է, որ նախորդ օրը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 286 մարդու:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ին սահմանափակումները խստացվեл են: Ռեժիմի խախտման համար անձը տուգանվում է 3000 լարի (մոտ 900 դոլար):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]