Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Համլետ», «Վենետիկի վաճառականը». շեքսպիրյան լավագույն ներկայացումները` առցանց հարթակում

«Համլետ», «Վենետիկի վաճառականը». շեքսպիրյան լավագույն ներկայացումները` 
առցանց հարթակում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա տարբեր երկրների թատրոններում բեմադրված լավագույն ներկայացումները թատերասերները կարող են դիտել Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումները վիրտուալ տիրույթում ցուցադրվում են մարտի 25-ից:

 Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն, ռեժիսոր ԿարոԲալյանի խոսքով՝ իրենք շեքսպիրյան բացառիկ ներկայացումները ձեռք են բերել «Գլոբուս», Շեքսպիրյան թագավորական և այլ թատրոններից: «Անում ենք հնարավորը, որ կարանտինի ընթացքում արվեստասերները յուրահատուկ ներկայացումներ դիտեն՝  լրացնելով իրենց հոգևոր պաշարը»,-ասաց Բալյանն ու հավելեց, որ մինչ օրս ցուցադրել են Յուրի Բուտուսովի «Համլետ»-ը, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի «Շեյլոկ․ Վենետիկի վաճառականը», Ջերեմի Հերինի «Փոթորիկ»-ը, Եվգենի Պիսարևի բեմադրությամբ «Ոչնչից մեծ աղմուկ»-ը, Դեկլան Դոնելանի «Չափն ընդդեմ Չափի» ներկայացումը, Գրեգորի Դորանի մեկնաբանությամբ «Փոթորիկ»-ը և Էյմունտաս Նյակրոշյուսի «Համլետ»-ը:

 Նոր ցուցադրությունների մասին մանրամասներ իմանալու համար Բալյանը հորդորեց հետևել փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am