Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միշտ պետք է կարողանանք բարձրացնել մեր դրոշն ու հնչեցնել մեր օրհներգը. Գևորգ Ղարիբյան  

Միշտ պետք է կարողանանք բարձրացնել մեր դրոշն ու հնչեցնել մեր օրհներգը. 
Գևորգ Ղարիբյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԸմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում: Հունա­հռոմեական ոճի ըմբիշներն առանձնանում են իրենց որակներով: Հայաստանի հավաքականի ներկայիս սերունդը ևս ետ չի մնում նախորդներից և համալրում է մեդալների հավաքածուները: Վերջին շրջանում գրանցած հաջողություններում առանձնանում է 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանի հաջողությունը Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա դարձավ «Հին աշխարհի» չեմպիոն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ղարիբյանը խոսեց իր հաջողությունների, մարզիկի կրթվածության և աշխատասիրության մասին

-Ձեր յուրաքանչյուր հաջողություն պատանիների մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, և նրանք ձգտում են նմանվել ձեզ. ամենայն հավանականությամբ, դա ձեզ ավելի պատասխանատու է դարձնում:   

 -Միանշանակ պարտավորեցնող է: Սա ինձ համար նոր սկիզբ է, ես կփորձեմ ամեն ինչ անել, որ իմ հաղթանակներով ուրախացնեմ, և մեր երիտասարդ ըմբիշները տեսնելով ձգտեն նմանվել ինձ: Մեր հաղթանակների շնորհիվ միշտ պետք է կարողանանք բարձրացնել մեր դրոշն ու հնչեցնել մեր օրհներգը:

-Որտեղի՞ց ձեզ այդքան ուժ. ինչ եք կարծում՝ այն բնատո՞ւր է տրված, թե քրտնաջան աշխատանքի արդյունք է: 

-Պետք է նշեմ, որ թե´ բնատուր տաղանդի, թե´ աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս ամենին: Մարզիկները պետք է շատ աշխատասեր լինեն  և չնահանջեն, որ կարողանան հասնել իրենց  նպատակին: 

-Ինչպիսի՞ն եք դուք սպորտից դուրս, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

-Սիրում եմ շփվել ընկերներիս, ընտանիքիս անդամների հետ: Ես ինձ ուրախ մարդ եմ համարում, չեմ սիրում մենակ լինել: Հաճելի է, երբ շրջապատված ես լինում հարազատ մարդկանցով:

-Սովորում եք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Ինչքանո՞վ եք կարևորում կրթությունը մազիկի կյանքում:

-Միանշանակ կրթությունը շատ կարևոր է, յուրաքանչյուր մարդ՝ կապ չունի մարզիկ է, թե այլ բնագավառի մասնագետ, պետք է ուշադրություն դարձնի կրթությանը: Ինձ մոտ դա այդքան էլ չի ստացվում զբաղվածությանս պատճառով, բայց սովորելու ցանկություն միշտ էլ ունեցել եմ:

-Գևորգ, թուրք ըմբիշին հաղթեցիք վնասվածքի առկայությամբ, ի՞նչը ձեզ ուժ տվեց՝ մրցակցի ով լինե՞լը, թե գնացել էիք հենց ոսկու ետևից:

-Միանշանակ թուրք ըմբիշի հետ իմ գոտեմարտը շատ պարտավորեցնող էր, և ես հաղթեցի համառ պայքարում: Ի սկզբանե գնացել էի ոսկու ետևից, լավ էի պատրաստված, տրամադրված գնացել էի մրցումների, որ հաղթահարեմ այդ արգելքը, որովհետև քանի տարի չէր ստացվում, լավ գոտեմարտեր էի ունենում, սակայն վերջին վայրկյանին ինչ-որ բան չէր հերիքում, այս անգամ  կարողացա  հոգեբանորեն ավելի լավ պատրաստվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]