Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Կառավարությունն ուշադրության տակ է պահելու սոցիալական աջակցության միջոցառումների արդյունավետությունը

Կառավարությունն ուշադրության տակ է պահելու սոցիալական աջակցության 
միջոցառումների արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրավարձով աշխատող քաղաքացիները դժվարություններ ունեն կոմունալ վարձերի վճարման հարցում: Ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել կառավարությունը: Քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան  ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պարետատունը հայտարարել են՝ մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրանէներգիայի, բնական գազի, խմելու ջրի դիմաց չվճարման դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու:

«Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ այս իրավիճակը ֆորս մաժորային է, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ տեղի չեն ունենալու: Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, ապա մենք սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականցնում: Մենք հետևելու ենք այդ միջոցառումների իրականացման արդյունավետությանը և ինչպես ասացի, եթե պետք լինի, ապա այդ որոշումներում կկատարվեն անհրաժեշտ կարգավորումներ, որպեսզի միջոցառումներն առավել արդյունավետ լինեն սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ