1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.ԱՀ ընտրությունները կայացած քաղաքական համակարգի մասին են վկայում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.ԱՀ ընտրությունները կայացած 
քաղաքական համակարգի մասին են վկայում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում ու ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի առաջացրած խուճապն այնպիսի մեծ ազդեցություն է գործել մնացյալ տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա, որ մի շարք կարեւորագույն իրադարձություններ կա՛մ հանրային ուշադրությունից դուրս են մնում, կա՛մ մասամբ մղվում երկրորդ պլան:

Այդպիսի մի իրադարձություն էլ Արցախի ընտրություններն էին, որոնք թեեւ մի քանի օրերի ընթացքում ձեւավորեցին հանրային քննարկման օրակարգ, բայց, այդուհանդերձ, ամբողջովին ու բոլոր շերտերով չընկալվեցին հասարակության լայն խավերի կողմից: Արցախում այս ընտրությունները մի քանի հատկանիշներով տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից, ինչպես նաեւ ունեին մի քանի կարեւոր նշանակություն:

Ամենաառաջին կարեւոր կողմն այն էր, որ ընտրություններում չկար ընդգծված առաջատար՝ ֆավորիտ թեկնածու կամ քաղաքական ուժ, որի մասին կարելի կլիներ միանշանակ ասել, որ հաղթանակը կասկած չի հարուցում: Կային բարձր շանսեր ունեցող մի քանի թեկնածուներ, բայց նրանցից որեւէ մեկը մյուսների նկատմամբ շոշափելի առավելություն չուներ: Նախագահի թեկնածուներից թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Մասիս Մայիլյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը Արցախում հեղինակություն վայելող գործիչներ են, նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Այս իրավիճակը խոսում է նախապես գծված սցենարների բացակայության, ինչն էլ իր հերթին՝ մրցակցային հավասար պայմանների մասին»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]