Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսօր՝ ապրիլի 7-ին

Այսօր՝ ապրիլի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ  քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»

*           1864 թ. այս օրը Շուշիում հիմնվեց Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

*           1937 թ. այս օրը ծնվել է Վարուժան Խտշյանը՝  հայ ռեժիսոր, դերասան։

*           1954 թ. այս օրը ծնվել է Ջեքի Չանը՝ չինացի դերասան:

 

Գիտե՞ք, որ...

*           Ամենամեծ դդումը կշռում է 921 կգ, աճեցվել է Կալիֆոռնիայում` 2013 թ.:

*           Ամենամեծ սոխը կշռում է 1 կգ: Այն աճեցրել է Փիթեր Գլեզբուքը, ով նաև ամենամեծ կարտոֆիլը և ճակնդեղն է աճեցրել:

*           Աշխարհի ամենամեծ լողացող նավը «Prelude»-ն է, որի երկարությունն ավելի մեծ է, քան Էմփայլ Բիլդինգի բարձրությունը՝ 487 մետր:

*           Աշխարհի ամենամեծ կլոր պանիրը պատրաստել է Բիմստերը` 2006-ին, այն կշռում է 600 կգ և 1.8 մետր լայնություն ունի:

*           Աշխարհի ամենամեծ համբուրգերը ունի 913 կգ քաշ և 10 մետր տրամագիծ, այն պատրաստել են 4 խոհարար վերամբարձ կռունկի օգնությամբ:

*           Ամենամեծ ձմերուկը կշռում է 158 կգ, որը 19.5 կգ-ով ավելի ծանր է, քան նախորդը:

*           Աշխարհի ամենամեծ ջրվեժը` Ինգան, գտնվում է Կոնգոյում, դրանում շրջանառվում է 10 անգամ ավելի շատ ջուր, քան Նիագարայի ջրվեժում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am