Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայ կինն ունի ինքնադրսեւորվելու բոլոր հնարավորությունները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայ կինն ունի ինքնադրսեւորվելու բոլոր 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրիլի 7-ը դեռեւս վաղնջական ժամանակներից մեր նախնիները նշել են որպես դիցամայր Անահիտին նվիրված գեղեցկության եւ մայրության տոն։ Քրիստոնեության ընդունումից հետո նույնպես օրվա խորհուրդը կարեւորվեց եւ ըստ արժանվույն գնահատվեց՝ վերագրվելով Մարիամ Աստվածածնին։ Մեր ազգային տոնացույցում ապրիլի 7-ը ներառվեց 1995 թվականից։ Օրվա խորհրդի, քաղաքականության մեջ կնոջ դերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է խորհրդարանական խմբակցությունների կին պատգամավորների հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի երջանկության եւ հաջողության հասնելու ի՛ր բանաձեւը։

«Այսօր Հայաստանում կանայք ունեն բոլոր հնարավորությունները լիարժեք դրսեւորվելու որպես մասնագետներ եւ տեսլական ունեցող քաղաքացիներ: Ցանկության դեպքում ձգտում ենք եւ ստանում լավագույն կրթությունը, չենք ընկճվում դժվարություններից, դրանք համարում ենք ավելի լավը դառնալու հնարավորություններ»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանի խոսքով, որպես կին քաղաքական գործիչ դժվարություններ չի ունեցել, բացառությամբ այն դեպքերի, երբ հասկացել է, որ «տղամարդկանց աշխարհում» գործում են վայրի կանոններ, իսկ որպես կին, ստիպված է եղել սեփական բարեվարքությամբ ավելի զուսպ ու քաղաքակիրթ կեցվածք դրսեւորել, ինչը երբեմն որոշ հարցերի լուծման ճանապարհին խոչընդոտ է դառնում, սակայն, այնուամենայնիվ, հաղթահարելի գործոն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի համոզմամբ, հայ կինը ավանդաբար իր ուրույն տեղն է ունեցել թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ. «Այսօր էլ ականատեսն ենք դառնում այն դանդաղ, բայց հաստատուն քայլերին, երբ կնոջ՝ ընտանիքում ունեցած ազդեցությունը եւ դերը փոխանցվում է նաեւ հասարակական տարբեր ինստիտուտներին»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]