Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը մտադրված է, որ երկրում մետալուրգիան, մշակող արդյունաբերությունը զարգանան

Կառավարությունը մտադրված է, որ երկրում մետալուրգիան, մշակող 
արդյունաբերությունը զարգանան
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրում արդյունաբերության զարացմամբ՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող բնապահպանական կանոնները՝ պետությունը մտադրված է երկրում զարգացնել մշակող արդյունաբերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցերին, թե արդյոք պետք չէ զարկ տալ հանքարդյունաբերության զարգացմանը և կարճ ժամանակում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք սկսել արտահանել:
«Նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր ռազմավարական պատկերացումն էր, որ ՀՀ-ն պետք է այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող: Եթե արտահանվող հանքաքարից ՀՀ-ում ստանանք ձուլակտորներ, դրանից ստանանք պատրաստի արտադրանք, դա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ: Երկրում կան մի քանի նախագծեր: Եվ մենք մտադրված ենք, որպեսզի մեր երկրում նաև մետալուրգիա լինի և ընդհանրապես մշակող արդյունաբերությունը զարգանա»,-ասաց Փաշինյանը:
Նա շատ կարևոր համարեց արձանագրել, որ 2019-ին մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը: 
Անդրադառնալով Հայաստանում ձուլարան, օրինակ՝ մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությանը՝ Փաշինյանը ենթադրություն արեց, որ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր: «Եվ սրա հետ կապված տեսնում ենք երկու կարևոր սահման և բևեռ: Իհարկե, ասել ենք, որ ՀՀ-ն պետք է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի, բայց բնապահապանությունը նույնպես պետք չէ բացարձակ դարձնել: Օրինակ, բոլոր շենքերն իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում: Քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաբնապահպանական ինչ-որ տարր ունի: Այլ բան է, որ մենք քաղաքակրթության և բնապահապանության մեջ պետք է ճիշտ բալանս գտնենք: Մենք կարծում ենք, որ մեր տնտեսությունը, արդյունաբերությունը պետք է զարգանան՝ հաշվի առնելով այն բնապահապանական ստանդարտները, կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»,-եզրափակեց վարչապետը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]