Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարակակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում՝ հիվանդանոցներում և հյուրանոցներում, որտեղ պահվում են կորոնավիրուսով վարակվածներն ու նրանց հետ շփվածները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից 2858 տրասնպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի անձինք, իսկ 69 ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել է վարչական ակտ՝ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար»,- ասաց Մհրյանը։

Փոխոստիկանապետը նշեց, որ  այս պահին հանրապետությունում կա 69 հատուկ անցակետ՝ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։

«Մինչ օրս ոստիկանությունն արգելել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից մյուսը»,- նշեց Մհրյանը։

Ոստիկանության պետի տեղակալը նաև տեղեկացրեց, որ ոստիկանության բժշկական հոսպիտալն այս պահին ծառայում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում է կորոնավիրուսով վարկված 83 անձ։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]