1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանությունը հնարավորության սահմաններում ստուգում է նաև բակային տարածքները

Ոստիկանությունը հնարավորության սահմաններում ստուգում է նաև բակային 
տարածքները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հաճախ են մարդկանց կուտակումներ տեսնում բակային տարածքներում և փորձում են համոզել քաղաքացիներին, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները։ Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք ոստիկանությունը ստուգումներ իրականացնում է բակերում, այգիներում, զրուցարաններում և խաղահրապարակներում, որտեղ հաճախ են լինում մարդկանց կուտակումներ։

 «Ցավոք, ձեր դիտարկումը շատ ճիշտ է, բակերում հաճախ կուտակումներ դիտարկում ենք։ Ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարում։ Մեր ունեցած ուժերի քանակի հնարավորության սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքում քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»,- ասաց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]