Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թորոսյանը հորդորում է կորոնավիրուսի տարածման տեմպն ավելի գցելու համար տանից անհարկի դուրս չգալ

Թորոսյանը հորդորում է կորոնավիրուսի տարածման տեմպն ավելի գցելու համար 
տանից անհարկի դուրս չգալ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի տարածման տեմպն ավելի գցելու համար հորդորում է շարունակել տանից անհարկի դուրս չգալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Ինչպես գիտեք, երեկ ամբողջ օրվա ընթացքում ունեցել ենք ընդամենը 11 հաստատված դեպք, ինչն, իհարկե, դրական հանգամանք է, սակայն պետք է ազգովի շարունակենք այն միջոցառումները, որոնք կօգնեն պահպանել այդ թիվը, հասնել ավելի ցածր ցուցանիշների: Կորը հարթեցնելու, տեմպը կոտրելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք այնքան ժամանակ, երբ վստահ կլինենք, որ այլևս լայլնածավալ տարածման վտանգ չկա: Կոչ եմ անում տանից անհարկի դուրս չգալ: Գնալ միայն խանութ, դեղատուն և այլն»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]